Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում

Լուրեր

22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է Երևանի պետական համալսարանում անցկացված քննարկմանը, որի ընթացքում ներկայացվել են Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառությունների հիման վրա հետիոտնային միջավայրի մատչելիության վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Անդրադարձ է կատարվել բացահայտված խնդիրներին և դրանց լուծման առաջնահերթություններին։ ՄԻՊ-ն ընդգծել է, որ մատչելի միջավայրի ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և հասարակական կյանքում հավասար մասնակցության կարևոր նախապայման է։

ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած՝ «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ (Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառություններն ու գնահատականները)» հետազոտության արդյունքների քննարկմանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են հետազոտության հիմնական արդյունքները, անդրադարձ է կատարվել բացահայտված խնդիրներին առնչվող հիմնական դերակատարների գործառույթներին, ինչպես նաև նախանշվել են հետագա աշխատանքի առաջնահերթությունները։

Առանձին ուշադրություն է դարձվել հետազոտության մասնակիցների հետ իրականացված երթուղային հարցազրույցների արդյունքներին և պատմությունների քարտեզին։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև այն հարցին, թե որքանով են հետազոտության արդյունքներն արտացոլում իրենց առօրյա փորձառությունները, ինչպես նաև առանձնացրել են այն խնդիրները, որոնք հրատապ լուծումներ և լրացուցիչ ուշադրություն են պահանջում։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է մատչելիության ապահովումը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և հասարակական կյանքում լիարժեք ու հավասար մասնակցության կարևոր նախապայման՝ ընդգծելով այդ ուղղությամբ առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծմանն ուղղված հետևողական քայլերի անհրաժեշտությունը»։