Բաքվից մանրամասներ են հայտնել ՀՀ տարածք անցած ադրբեջանցի հովվի մասին
Քաղաքականություն
21.10.2026 | 17:08
Ադրբեջանական կողմից մանրամասներ են հայտնում ադրբեջանցի հովվի՝ պետական սահմանը հատելով Հայաստանի տարածք անցնելու վերաբերյալ։ Oxu.Az-ի հաղորդմամբ՝ տղամարդը Թովուզի շրջանի Չաթախ գյուղի բնակիչ է եղել։ Նա արածեցրել է իրեն պատկանող անասուններին։
Ըստ տեղեկությունների՝ տղամարդը պարբերաբար ալկոհոլային խմիչք է օգտագործել։ Այդ օրը նույնպես նա անասուններին արածեցնելու է գնացել սահմանամերձ գոտի, որտեղ ալկոհոլ է օգտագործել։ Գտնվելով հարբած վիճակում՝ տղամարդը հատել է Հայաստանի ուղղությամբ սահմանը և ձերբակալվել Չինարի գյուղի սահմանային հատվածում։
Հավելենք, որ ըստ հայկական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի քաղաքացին պետական սահմանը հատել և Հայաստանի ուղղությամբ անցել է Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում։ Հաղորդվում է, որ նրան ձերբակալել է Հայաստանի ռազմական ոստիկանությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

