ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին

Լուրեր

21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հոկտեմբերի 20-ին ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նրանք առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլավորների հետ, ուսումնասիրել նրանց իրավունքների ապահովման վիճակը, առողջության պահպանման իրավունքի իրացումը և պահման պայմանները։ Այցի արդյունքներով արձանագրված խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը՝ ներառյալ առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերն ու պահման պայմանները։

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։

Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման: Արդյունքները կամփոփվեն, և արձանագրված խնդիրների առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

ՄԻՊ հաստատության կողմից քրեակատարողական հիմնարկներ իրականացվող այցերը կրում են շարունակական բնույթ»։