Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ

Լուրեր

19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
19.10.2026 | 17:27
Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել «մասնակի պարետային ժամ» հայտարարել երկրի որոշ քաղաքներում
19.10.2026 | 17:19
ԱԱԾ 7-8 աշխատակիցներ քաղաքացիական հագուստով մեզ են հետևում. Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 17:10
Գործընկերները կրկին չեն նախազգուշացրել․ Զելենսկին՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակման մասին
19.10.2026 | 17:01
Չորս ռիսկ կա, որ հնարավոր չէ կառավարել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում. Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:53
MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:45
Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
19.10.2026 | 16:37
Շուրջ 70 կգ մարիխուանայի մաքսանենգությանն օժանդակելու մեղադրանքով ՀՀ երկու քաղաքացի կալանավորվել է
19.10.2026 | 16:30
ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
19.10.2026 | 16:28
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը
19.10.2026 | 16:18
Երևանում մարզահամալիրի սեփականության իրավունքի գրանցումն անօրինական է ճանաչվել․ Դատախազությունը պահանջում է գույքը վերադարձնել պետությանը
19.10.2026 | 16:09
ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 15:59
235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում
19.10.2026 | 15:50
Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ
Բոլորը

Մասիսի բնակիչ Ա․Հ․-ն մեղադրվում է Մասիսի նախկին քաղաքապետ Դ․Հ․-ի (Դավիթ Համբարձումյան) եղբոր և այլ անձանց վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներից մեկին սպառնալու և ցուցմունքները փոխելուն հարկադրելու մեջ։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ա․Հ․-ն պահանջել է, որ մեղադրյալը դատարանում հերքի նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքները և այնպիսի ցուցմունքներ տա, որոնց հիման վրա իր մտերիմն ազատ կարձակվի կալանքից։ Գործով նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ քննչական կոմիտեի սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում դատավարության մասնակցի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ցուցմունք չտալուն կամ սուտ ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մասիս քաղաքի բնակիչ Ա․Հ․-ն, 2026 թվականի մարտի 6-ին մասնակցելով իր մտերիմ, Մասիսի նախկին քաղաքապետ Դ.Հ․-ի եղբոր և մյուսների վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով նշանակված դատական նիստին և տեղեկանալով, որ նույն գործով մեղադրյալ Հ․Խ․-ն, նախաքննության ընթացքում իր մտերիմ Գ․Հ․-ի վերաբերյալ տվել է խոստովանական ցուցմունքներ, մարտի 7-ին զանգահարել է Հ.Խ․-ին և նրա նկատմամբ բռնություն գործադրելու, կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու իրական սպառնալիքներով պահանջել և հարկադրել է նրան՝ դատարանում հերքել իր նախաքննական ցուցմունքները և տալ այնպիսի ցուցմունքներ, որոնց հիման վրա Գ.Հ․-ն ազատ կարձակվի կալանքից:

Ա․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 495-րդ հոդվածի 1-ին մասով (դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»: