Երևանում մարզահամալիրի սեփականության իրավունքի գրանցումն անօրինական է ճանաչվել․ Դատախազությունը պահանջում է գույքը վերադարձնել պետությանը

Լուրեր

19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
19.10.2026 | 17:27
Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել «մասնակի պարետային ժամ» հայտարարել երկրի որոշ քաղաքներում
19.10.2026 | 17:19
ԱԱԾ 7-8 աշխատակիցներ քաղաքացիական հագուստով մեզ են հետևում. Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 17:10
Գործընկերները կրկին չեն նախազգուշացրել․ Զելենսկին՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակման մասին
19.10.2026 | 17:01
Չորս ռիսկ կա, որ հնարավոր չէ կառավարել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում. Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:53
MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:45
Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
19.10.2026 | 16:37
Շուրջ 70 կգ մարիխուանայի մաքսանենգությանն օժանդակելու մեղադրանքով ՀՀ երկու քաղաքացի կալանավորվել է
19.10.2026 | 16:30
ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
19.10.2026 | 16:28
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը
Բոլորը

Վարչական դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ ոչ իրավաչափ ճանաչելով Երևանի Ցախի փողոցի 18 հասցեում գտնվող 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ «Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի՝ 1999 թվականին կատարված պետական գրանցումը։ Դատարանն արձանագրել է, որ գրանցման հիմքում դրված փաստաթուղթը բավարար չէր կազմակերպության սեփականության իրավունքը հաստատելու համար։ Դատախազությունը նախատեսում է միջոցներ ձեռնարկել գույքը պետությանը վերադարձնելու ուղղությամբ։ Մարզահամալիրի հետագա օտարումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ մեկ այլ հայց ևս քննվում է դատարանում։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Գլխավոր դատախազությունը 2024 թվականի նոյեմբերի 8-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Ցախի 18 հասցեում գտնվող՝ 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի՝ 1999 թվականի դեկտեմբերի 29-ի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:

Վարչական դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և արձանագրել, որ Երևան քաղաքի Ցախի փողոցի 18 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել Ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1991 թվականի հուլիսի 10-ի թիվ 11/27 որոշումը, մինչդեռ այն չէր կարող դիտվել որպես անշարժ գույքի նկատմամբ վերոնշյալ հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի ծագումը հավաստող անհրաժեշտ և բավարար փաստաթուղթ, քանի որ որոշումը վերաբերում է ՀՀ արհմիությունների կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերության Երևանի քաղաքային խորհրդի մարզասրահի տարածքի սահմանների ճշտմանը և մարզասրահին կից՝ հարավային կողմից նոր մարզական մասնաշենքի շինարարության թույլտվությանը: Հետևապես, մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ է։

Դատական այս ակտի հիման վրա՝ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, անշարժ գույքը պետությանը վերադարձնելու նպատակով միջոցներ կձեռնարկի։

Հիշեցնենք, որ ներկայում Վարչական դատարանում քննվում է Գլխավոր դատախազության կողմից ներկայացված ևս մեկ հայցադիմում՝ վերոնշյալ մարզահամալիրի հետագա օտարումներն ու դրանց պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և գույքը պետությանը վերադարձնելու պահանջներով»: