«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 15 հազարական դրամ վճարելու գործով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

19.10.2026 | 11:56
Թել Ավիվից Վիեննա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում՝ ռումբի մասին սպառնալիքի պատճառով
19.10.2026 | 11:48
ՀՖՖ-ն ցավակցել է Անտոնիո Ֆերնանդեսին
19.10.2026 | 11:40
«Ազատությունից զրկված անձինք պետք է զգան, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր»․ Ծովինար Թադևոսյան
19.10.2026 | 11:31
Մակրոնը հանդարտության կոչ է արել ցուցարարներին և հայտարարել, որ ջարդարարների նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն
19.10.2026 | 11:24
Հայաստանում հետախուզվող անձ է ձերբակալվել և հանձնվել Գերմանիային․ նա մեղադրվում է խմբակային բռնության մեջ
19.10.2026 | 11:13
Հայ մարզիկը դարձել է սեղանի թենիսի կանանց Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 11:05
Ադրբեջանը 2026 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանք
19.10.2026 | 10:59
Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից
19.10.2026 | 10:47
Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառները և կրկին քննադատել Զելենսկիին
19.10.2026 | 10:36
Հայ ըմբիշները մեկ մեդալով կվերադառնան Մ-23 ԱԱ-ից
19.10.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 19-ի դրությամբ
19.10.2026 | 10:13
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 10:05
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 15 հազարական դրամ վճարելու գործով նախաքննությունն ավարտվել է
19.10.2026 | 09:49
Մանասյանն Ավստրալիայում քննարկել է ՄԻՊ հաստատությունների անկախության և ատելության խոսքի կանխարգելման հարցեր
19.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Քննչական կոմիտեն ավարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին գումարներ վճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ ՔԿ-ի՝ Գ.Ա.-ն մի շարք քաղաքացիների խոստացել է 15 հազարական դրամ, իսկ հանրահավաքից հետո վճարել գումարները։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կիրառվել են տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հանրահավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Մասնավորապես՝ Գ.Ա.-ն մի շարք մտերիմների հայտնել է, որ 2026 թվականի ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կայանալիք «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին մասնակցելու դիմաց յուրաքանչյուրին կվճարվի 15.000-ական ՀՀ դրամ։

Արդյունքում, հանրահավաքի ավարտից հետո Գ.Ա.-ն մի շարք մասնակիցների վճարել է խոստացված գումարները:

Գ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: