Բնապահպանությունը ԶՊՄԿ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից է. Ռոման Խուդոլի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.10.2026 | 18:46
«Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում՝ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի հետ կապված
16.10.2026 | 18:34
ԱԳՆ-ների մակարդակով նիստերի անցկացումը Բաքվում կամ Երևանում համաձայնեցման փուլում է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին
16.10.2026 | 18:21
Զելենսկին՝ Թրամփին․ «Ավելի քիչ դժվա՞ր է Պուտինի հետ»
16.10.2026 | 18:13
Փաշինյանը՝ հակամարտության հետևանքների, խաղաղության և կենսաբազմազանության պահպանության կապի մասին
16.10.2026 | 18:02
Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, այն կապ չունի իրականության հետ․ պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 17:53
Կրեմլը համաձայն է Թրամփի հետ՝ «Զելենսկին չի ձգտում խաղաղ կարգավորման»
16.10.2026 | 17:45
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում COP17-ում երեխաների իրավունքները ներառել կենսաբազմազանության պահպանության ծրագրերում
16.10.2026 | 17:37
Փաշինյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պահպանության հարցերը
16.10.2026 | 17:23
Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ
16.10.2026 | 17:12
Բնապահպանությունը ԶՊՄԿ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից է. Ռոման Խուդոլի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 17:03
Ադրբեջանը կրկին ցանկանում է գազ գնել «Գազպրոմից»
16.10.2026 | 17:02
Հանրային մեղադրողն ընթերցեց Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 16:54
Փաշինյանն ու Թերեզա Ռիբերան քննարկել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման և էներգետիկ համագործակցության հարցերը
16.10.2026 | 16:46
Խաղաղության և կապուղիների ապաշրջափակման օրակարգը կարող է փոխել ՀՀ-ի տնտեսական աշխարհագրությունը. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 16:44
ԵՄ ղեկավարությունը հավաստիացրել է Ուկրաինային շարունակական աջակցության հարցում
Բոլորը

Բնապահպանությունը, արդյունաբերական և աշխատանքային անվտանգությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության կարևորագույն ուղղություններից են։ Այս մասին «Mining Armenia Forum 2026»-ին հայտարարեց ԶՊՄԿ-ի գործադիր տնօրեն Ռոման Խուդոլին:

«Եթե վերցնեք ԶՊՄԿ-ն, ապա արդյունաբերական անվտանգությունը, աշխատանքային անվտանգությունը և բնապահպանությունը մեր գործունեության կարևորագույն ուղղություններից են։ Դա այդպես է»,- ասաց Խուդոլին։

Անդրադառնալով թափանցիկությանը՝ նա նշեց, որ բնապահպանական գործունեության և դրա հետևանքների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը։

«Երբ խոսում ենք թափանցիկության մասին, այն պետք է լիակատար լինի, և մենք գնում ենք այդ ուղղությամբ, որպեսզի իրականում բնապահպանական գործունեության մասին ինֆորմացիան կամ դրա հետևանքների մասին ինֆորմացիան լինի բաց»,- նշեց ԶՊՄԿ-ի գործադիր տնօրենը:

Խուդոլին որպես օրինակ մատնանշեց Չինաստանը, որտեղ, նրա խոսքով, բնապահպանական տվյալները, այդ թվում՝ արտանետումների վերաբերյալ տեղեկատվությունը, հասանելի են առցանց՝ իրական ժամանակում։

Նա ընդգծեց, որ բնապահպանական թափանցիկության հարցը կարևոր է, և ոլորտի ներկայացուցիչները պետք է շարունակեն աշխատել այդ ուղղությամբ։

 

Մանրամասները` տեսանյութում:

 

Արփի Հակոբյան