«Պար-Արտ»-ի խանութներում խախտումներ են հայտնաբերվել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևանի Մարգարյան 23/6 և Անդրանիկի 148/2 հասցեներում գործող խանութներում։ Որոշ ապրանքներ իրացվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի և հայերեն մակնշման։
Տեսչական մարմնի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացվել «Պար-Արտ» ՍՊԸ-ին պատկանող խանութներում (հասցեներ՝ ք. Երևան, Մարգարյան 23/6 և Անդրանիկի 148/2)։
Պարզվել է, որ տեղական շուկայից ձեռք բերված ապրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և իրացվում է առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի և հայերեն մակնշման, «Lex Blue Slims» և «Lex Blue Superslims» տեսակի ծխախոտային արտադրանքն իրացվել և իրացվում է առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»։

