Զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ
Հասարակություն
13.10.2026 | 15:19
ՀՀ զինված ուժերի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել։ Պաշտպանության նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։
ՊՆ խոսնակի հաղորդագրությունը՝ ստորև․
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։

