Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք

Լուրեր

13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
Բոլորը

Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է ուկրաինական 417 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը «չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից՝ հեռավոր մատույցներում»։ Եվս 65 անօդաչու ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։ Անօդաչուների հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ Մոսկվայի վրա հարձակման այս փորձը տարվա սկզբից ի վեր խոշորագույններից մեկն է եղել։ Գիշերը Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Դոմոդեդովոյում, Վնուկովոյում և Ժուկովսկիում, ժամանակավորապես սահմանափակվել են չվերթները։

Կալուգայի մարզում էլ, նահանգապետ Վլադիսլավ Շապշայի խոսքով, ոչնչացվել է 73 անօդաչու թռչող սարք։ Հարձակման հետևանքով Մոսալսկի շրջանում վնասվել են դպրոցի շենքը, երկու մասնավոր տուն  և մեկ ավտոմեքենա։ Տուժածներ չկան։

Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ գիշերը ՀՕՊ ուժերը հետ են մղել «Ստավրոպոլի վրա զանգվածային օդային հարձակումը»։

«Նևիննոմիսկի արդյունաբերական գոտում արձանագրվել են անօդաչու թռչող սարքերի ընկած բեկորների պատճառած վնասներ։ Անօդաչուների ընկնելու վայրերի զննումը և հետևանքների գնահատումը շարունակվում են, սկսվել են վնասները վերացնելու աշխատանքները»,- գրել է նա՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի