Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը հոկտեմբերի 13-ի առավոտյան Հնդկական օվկիանոսում կալանել են DF Peak լցանավը, որը ռուսական «ստվերային նավատորմի» մաս է կազմում։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Current time-ը։

Նրա խոսքով՝ ձերբակալության պահին նավը գտնվում էր Ռեյունիոն կղզուց ավելի քան 833 կմ դեպի հարավ։ Լցանավը կասկածվում է կեղծ դրոշի օգտագործման և վառելիքի ապօրինի փոխադրմանը մասնակցելու մեջ։

MarineTraffic-ի տվյալներով՝ DF Peak-ը նավարկում է Բենինի դրոշի ներքո։

«Միջազգային ծովային իրավունքին համապատասխան իրականացված այս գործողությունը վկայում է օրենքի պահպանումն ապահովելու և անօրինական առևտրի բոլոր տեսակների դեմ պայքարելու մեր վճռականության մասին՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում»,- գրել է Մակրոնը։

Սա ռուսական «ստվերային նավատորմի» առաջին լցանավը չէ, որը կալանում է Ֆրանսիան։ Անցյալ տարվա աշնանից ի վեր ֆրանսիացի զինվորականները դաշնակիցների հետ համատեղ կալանել են Grinch, Boracay, Deyna, Tagor և Deliver լցանավերը։ Հետագայում բոլորն ազատ են արձակվել։

Ֆրանսիայի իշխանությունները հայտնել էին, որ Grinch լցանավն ազատ է արձակվել «մի քանի միլիոն եվրոյի» տուգանք վճարելուց հետո։ Պատճառն անձնակազմի անկարողությունն էր՝ հիմնավորելու Կոմորյան կղզիների դրոշի ապօրինի օգտագործումը։ VesselFinder-ի տվյալներով՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր նավը չորս անգամ փոխել է դրոշը։ Ֆրանսիայի իշխանությունների կողմից լցանավն ազատ արձակելուց հետո այն փոխել է անունը Transformer-ի, և այժմ նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի