Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Հասարակություն
11.10.2026 | 13:06
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 11-ին ժամը 12:30-19:00-ն կդադարեցվի ք. Վանաձոր Խնձորուտ 1, 2 փողոցների և նրբանցքների, Չուխաջյան, Ամիրյան, Գայի, Բարեկամության փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

