Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Աշխարհի 27-րդ ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Շանհայում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին, որը 83-րդն է ATP-ի դասակարգման աղյուսակում: Մրցախաղը տևեց 1 ժամ 18 րոպե:
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս Դե Մինորը:
Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,415,725 դոլար է։
Դավիթ Եղիազարյան

