Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը հերթական արդյունավետ գործողությունն է կատարել Սաուդյան Արաբիայի բրոնզե մեդալակիր «Ալ Ահլիի» կազմում:
Սաուդյան Արաբիայի առաջնության 8-րդ տուրում «Ալ Ահլին» հյուրընկալվելիս 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ալ Ֆաթեհի» նկատմամբ։
Էդուարդ Սպերցյանը փոխարինման է մտել ընդմիջմանը, իսկ 60-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել անգլիացի հարձակվող Այվան Թոնիին:
Հայ կիսապաշտպանն «Ալ Ահլիի» կազմում անցկացրած 12 պաշտոնական խաղում դարձել է 3 գոլի ու 5 ասիստի հեղինակ:
Դավիթ Եղիազարյան
IVAN TONEY 🏴 BUTEUR À SON TOUR ! ⚽️ 11 buts en 8 matchs de SPL cette saison. 60’| Al Fateh 0 - 3 Al Ahli - 🎥(@ZackNaniTV) https://t.co/bOCVuvdwik
— SPL 🇸🇦 (@ActuSPL) October 9, 2026

