Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի առաջնության 28-րդ տուրում «Սանթոսը» 2:2 հաշվով է ավարտել «Ֆլամենգոյի» դեմ տնային հանդիպումը:
Առաջին խաղակեսից հետո հյուրերն ունեցել են 2 գոլի առավելություն, իսկ ընդմիջմանը դաշտի տերերի կազմում փոխարինման է մտել Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Նեյմարը:
0:2 հաշիվը պահպանվել է մինչև 82-րդ րոպեն, երբ Նեյմարը 11-մետրանոց հարվածով կրճատել է հաշիվը: 34-ամյա հարձակվողը 11-մետրանոցից ևս մեկ գոլ խփել է 87-րդ րոպեին:
«Սանթոսը» 42 միավորով 8-րդ տեղում է: Ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 13 խաղի, դարձել է 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Դավիթ Եղիազարյան

