Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան ու զբաղեցնում է 108-րդ տեղը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն Ազգերի լիգայի խմբային փուլի մեկնարկային չորս խաղերում տարել էր 1 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի ու կրել երկու պարտություն՝ գրանցելով +1.91 վարկանիշային միավոր (այս պահին կազմում է 1183.26):
Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Չեռնոգորիան 79-րդն է, Կիպրոսը՝ 125-րդ, իսկ Լատվիան՝ 143-րդը։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն է։ Երկրորդ տեղում Արգենտինայի հավաքականն է, լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիան։
Լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Մարոկկոյի, Բելգիայի, Նիդերլանդների և Մեքսիկայի հավաքականները։
Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ ընդունելով Կիպրոսին։ Երեք օր անց էլ կկայանա Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղը Լատվիայի հավաքականի դեմ:
Դավիթ Եղիազարյան

