Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտված ATP-500 մրցաշարի հաղթողի կոչումը:
Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 7:6, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 19-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի նկատմամբ: Մրցախաղը տևեց 1 ժամ 37 րոպե։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող 23-ամյա Ալկարասը նվաճեց կարիերայի 27-րդ տիտղոսը: Նա Տոկիոյի մրցաշարում հաղթել էր նաև անցյալ տարի՝ եզրափակիչում ուժեղ գտնվելով ամերիկացի Թեյլոր Ֆրիցից:
Տոկիոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն դոլար է:
Դավիթ Եղիազարյան

