Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան երկարաձգել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ համագործակցությունը, հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ: Նրա նախորդ պայմանագրի ժամկետը լրանում է 2028թ. հունիսին։
Ռաֆինյան 2022 թվականի ամռանն է միացել կատալոնական ակումբին: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի կազմում մասնակցել է 8 հանդիպման ու դարձել 14 գոլի հեղինակ: Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում հարձակվողի տրանսֆերային արժեքը:
Դավիթ Եղիազարյան

