Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Չեռնոգորիայի հավաքականի հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո գրառում է արել ինստագրամյան Story բաժնում:

«Հպարտ եմ մեր հավաքականով և ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին՝ այս նվիրումի, պայքարի և հավատի համար։

Մենք դեռ կառուցման ու ձևավորման փուլում ենք։ Մեր թիմում շատ են երիտասարդ, հաղթանակների ծարավ տղաները, որոնցից շատերը դեռ մեծ փորձ չունեն։ Բայց մի բան արդեն հաստատ է՝ նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է մինչև վերջ պայքարել, ամբողջ ուժը տալ և ամեն ինչ անել մեր ազգային հավաքականի ու մեր երկրի համար։

Մենք հավատում ենք մեր ճանապարհին, հավատում ենք միմյանց և գիտենք, որ դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Բոլորս անհամբեր սպասում ենք նոյեմբերյան հանդիպումներին։

Առջևում ամենակարևորն ու ամենադժվարն է։ Առա՛ջ, Հայաստա՛ն»,- գրել է հունական «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստը:

Չորրորդ տուրից հետո C Լիգայի երկրորդ խմբի առաջատար Չեռնոգորիան ունի 10 միավոր, Կիպրոսը՝ 7, Հայաստանը` 4, իսկ Լատվիան` 1: Հայաստանի հավաքականն արդեն կորցրել է խմբում առաջին տեղը գրավելու շանսերը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ ընդունելով Կիպրոսի հավաքականին։ Երեք օր անց էլ կկայանա Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղը Լատվիայի հավաքականի դեմ:

Դավիթ Եղիազարյան