Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ պաշտպան Էրիկ Փիլոյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է Չեռնոգորիայի հավաքականի հետ գոլազուրկ ոչ-ոքիին Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում: Խաղի օրն «Ուրարտուի» ֆուտբոլիստը հայր էր դարձել:

«Շատ ուրախ եմ երկու առիթներով էլ։ Խաղից առաջ շատ դրական էմոցիաներ ունեի, հնարավոր է՝ դա ինձ օգնեց չզգալ հոգնածությունը։ Լուրն իմանալուց հետո շատ ուրախացա։ Մենք յուրաքանչյուր խաղի դուրս ենք գալիս հաղթելու, բայց գործ ունեինք լուրջ մրցակցի հետ, որը մեծ աջակցություն ուներ երկրպագուների կողմից։

Ավելի մեծ աշխատանք կատարեցի, քան մյուս խաղերում։ Դա կախված էր խաղային դիրքից։ Միանշանակ պատրաստ եմ յուրաքանչյուր դիրքում էլ խաղալ։ Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է»,- ասել է Էրիկ Փիլոյանը։

Չորրորդ տուրից հետո C Լիգայի երկրորդ խմբի առաջատար Չեռնոգորիան ունի 10 միավոր, Կիպրոսը՝ 7, Հայաստանը` 4, իսկ Լատվիան` 1: Հայաստանի հավաքականն արդեն կորցրել է խմբում առաջին տեղը գրավելու շանսերը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ ընդունելով Կիպրոսի հավաքականին։ Երեք օր անց էլ կկայանա Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղը Լատվիայի հավաքականի դեմ: