Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Հայաստանի ներկայացուցիչները հերթական հաղթանակներն են տարել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում:
Հերթական մրցումային օրը 52 կգ քաշային Կարինե Դալլաքյանը շատ վստահ հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ։ Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև 46 կգ Լևոն Չիլինգարյանը, 57 կգ Մենուա Ուլիխանյանը, 63 կգ Տիգրան Բաղդասարյանը և 50 կգ Լիանա Շահինյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 6-ին ռինգ դուրս կգա 7 հայ բռնցքամարտիկ:

