Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո։
Գերմանական «Նյուրնբերգն» ընկերական խաղում 3։1 հաշվով հաղթել է «Ինգոլշտադտին»: Մկրտչյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Նյուրնբերգի» մեկնարկային կազմում և փոխարինվել է 61-րդ րոպեին:
Դա 23-ամյա հայ ֆուտբոլիստի առաջին խաղ էր շուրջ երկու ամսվա բացակայությունից հետո:

