«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին․ ՀԿԱԾ
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
Բոլորը

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի ներխուժման և տեղի բնակչուհուն վիրավորելու դեպքից հետո գյուղացիները Factor TV-ի հետ զրույցում պատմում են միջադեպի մանրամասները:

Շաքիի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սահմանի խախտման մասին իրեն դեռ չորս օր առաջ զգուշացրել էին Ռազմական ոստիկանության ծառայողները, երբ ինքը գիշերային հերթափոխով շինանյութ (հող և ավազ) էր տեղափոխում մարտական հենակետեր՝ ամրաշինական աշխատանքների համար:

«Ինձ զգուշացրել էին, որ սահմանախախտում է եղել, փախած թուրքեր կան, զգույշ եղիր։ Սկզբում ասել էին՝ չորս հոգի են, բայց հետո պարզվեց, որ մեկ հոգի է եղել»,- պատմեց բնակիչը՝ նշելով, որ իրավապահները հսկողություն էին սահմանել մայրուղու վրա:

Factor.am-ը կատարվածի վերաբերյալ բնակչի ներկայացրած տեղեկությունների առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով դիմել է ԱԱԾ։ Պատասխան ստանալուն պես՝ կհրապարակենք։

Անդրադառնալով դեպքին՝ գյուղացին նշել է, որ ադրբեջանցին մտել է համագյուղացու տուն և հրազենով վիրավորել կնոջ ոտքը: Կրակոցից հետո զինված ներխուժողը դիմել է փախուստի՝ անցնելով բանջարանոցների ու այգիների միջով:

Ըստ բնակչի՝ տեղի որսորդներն ու գյուղի երիտասարդներն արյան հետքերով անմիջապես հետապնդել են նրան: Զինծառայողին, ի վերջո, հայտնաբերել և վնասազերծել են գյուղի տներից մեկի անասնագոմում։

Բնակչի խոսքով՝ գյուղում իրավիճակն այժմ հանգիստ է։

Նշենք, որ Դատախազությունը տեղեկացրել էր՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։

Ավելի ուշ ևս մեկ վարույթ է նախաձեռնվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով, որը միացվել է արդեն իսկ առկա վարույթին։ Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան