Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում:
Հայաստան․ Արսեն Բեգլարյան, Արտյոմ Բանդիկյան, Էրիկ Փիլոյան, Գեորգի Հարությունյան, Էրիկ Սիմոնյան, Նաիր Թիկնիզյան, Կառլեն Հովհաննիսյան, Գոռ Մանվելյան, Էդուարդ Սպերցյան, Էդգար Սևիկյան, Արթուր Ղարիբյան:
Կիպրոս – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին Նիկոսիայի GSP մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի նաև Չեռնոգորիայի հետ։
Ազգերի լիգայի մեկնարկային երկու տուրերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել է Լատվիային (2:0) ու պարտվել Չեռնոգորիային (2:3):
Դավիթ Եղիազարյան

