Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել

Լուրեր

01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
Բոլորը

Շանհայում ավարտված «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում Հայաստանը նվաճել է իր առաջին մեդալը։ «Խոհարարություն» հմտության շրջանակում Երևանի մասնագիտական կրթության պետական քոլեջի շրջանավարտ Արսեն Արմենակյանը արժանացել է «Գերազանցության մեդալի»՝ դառնալով Հայաստանի ազգային թիմի առաջին մեդալակիրն «Աշխարհի հմտություններ» մրցույթների պատմության ընթացքում։

ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտվել է «Աշխարհի հմտություններ» (WorldSkills International) 48-րդ միջազգային մրցույթը, որին Հայաստանը մասնակցել է ազգային թիմով՝ երեք հմտության ուղղությամբ՝ «Խոհարարություն», «Բջջային հավելվածների պատրաստում» և «Նորաձևության տեխնոլոգիա»։

Մրցույթի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի մասնագիտական կրթության պետական քոլեջի շրջանավարտ Արսեն Արմենակյանը` փորձագետ-մարզիչ Արբի Ղարախանիի գլխավորությամբ,  «Խոհարարություն» հմտության շրջանակում արժանացել է «Գերազանցության մեդալի»։ Սա «Աշխարհի հմտություններ» մրցույթներում Հայաստանի ազգային թիմի մասնակցության (մասնակցել է 6 անգամ) պատմության ընթացքում առաջին մեդալային նվաճումն է։

Արսեն Արմենակյանը նաև արժանացել է Հայաստանի ազգային թիմի լավագույն մասնակցի՝ «Best of Nation» մրցանակին։

Բարձր արդյունքներ են գրանցել նաև Հայաստանի թիմի մյուս մասնակիցները։ «Բջջային հավելվածների պատրաստում» հմտության մասնակից, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի սովորող Արամայիս Հայրապետյանին «Գերազանցության մեդալից» բաժանել է ընդամենը 14 միավոր, իսկ «Նորաձևության տեխնոլոգիա» հմտության մասնակից, Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի սովորող Լուիզա Զաքարյանին՝ 37 միավոր։

Հայաստանի ներկայացուցիչների ընտրությունը կատարվել է ազգային մրցույթի արդյունքներով:

Հայաստանի ազգային թիմի մասնակցությունը մրցույթին կարևոր է ոչ միայն մասնակիցների և փորձագետների մրցակցային արդյունքների, այլև միջազգային մասնագիտական համագործակցության, փորձի փոխանակման և մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտում նոր մոտեցումների ուսումնասիրման տեսանկյունից։

«Աշխարհի հմտություններ» միջազգային կառույցին Հայաստանն անդամակցում է 2012 թվականից՝ ի դեմս ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), որն էլ համակարգում է անդամակցության և դրանից բխող գործառույթների իրականացումը:

Մրցույթի շրջանակում Հայաստանը ներկայացված է եղել նաև պաշտոնական պատվիրակության մակարդակով։ ԿԳՄՍ նախարարության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ  Սիրանուշ Մելոյանը մասնակցել է որպես պաշտոնական դիտորդ։

WorldSkills Shanghai 2026-ի շրջանակում անցկացվել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին վերաբերող եռօրյա կոնֆերանս, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հմտությունների զարգացման, կրթական գործընթացներում արհեստական բանականության ազդեցության, աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին համապատասխան մասնագիտական կրթության զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման և ՄԿՈՒ ոլորտին առնչվող այլ հարցերի»։