Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը «Բալկան Բոտևգրադի» կազմում նորամուտն է նշել Եվրագավաթում (BKT EuroCup), հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Մրցաշարի առաջին տուրում բուլղարական ակումբը Գերմանիայում մրցել է «Ռատիոֆարմ Ուլմի» հետ։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 98։84 հաշվով։
Մելիքյանը խաղադաշտում անցկացրել է 17 րոպե՝ վաստակելով 4 միավոր, կատարելով 8 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։
2026/27 մրցաշրջանում Մելիքյանը տարբեր մրցաշարերում կներկայացնի երկու բուլղարական ակումբ. եվրագավաթում հանդես կգա «Բալկան Բոտևգրադի», իսկ Բուլղարիայի առաջնությունում՝ «Բոտև 2012»-ի կազմում։

