ՌԴ Ամուրի մարզում Տու-95 ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհեր կան
Քաղաքականություն
29.09.2026 | 18:00
Ռուսաստանի Ամուրի մարզում՝ Կրասնոյարովո գյուղի մոտ, ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել են ուժային կառույցներին մոտ կանգնած ռուսական տելեգրամ ալիքները, գրում է Meduza-ն։
Mash-ի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է թռիչքից մի քանի րոպե անց։ Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 6 զինծառայող։
Baza-ն գրում է, որ, ենթադրաբար, կործանման պատճառն ինքնաթիռում վառելիքի պայթյունն է եղել։
Չհաստատված տվյալների համաձայն՝ ինքնաթիռը կապված է «Ուկրաինկա» օդանավակայանի հետ, որը գտնվում է ենթադրյալ կործանման վայրից շուրջ 50 կիլոմետր հեռավորության վրա։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ամուրի մարզում կործանվել է Տու-95 ինքնաթիռ, զոհվել է 6 մարդ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

