12 անշարժ գույք, 2 ավտոմեքենա և շուրջ 66 մլն դրամ․ Դատախազությունը պահանջ է ներկայացրել Ալիկ Գևորգյանի գույքի վերաբերյալ

Լուրեր

29.09.2026 | 15:46
Տիչինայի փողոցում կռունկ է շրջվել․ կան զոհեր․ ՈՒՂԻՂ
29.09.2026 | 15:44
OpenAI-ն անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով չեղարկել է ԱԲ-ի նոր մոդելի թողարկումը
29.09.2026 | 15:27
Զովունիում ևս 643 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
29.09.2026 | 15:23
Արայիկ Էլոյանը և Վյաչեսլավ Աֆյանը միացել են Հայաստանի Մ-21 հավաքականին
29.09.2026 | 15:18
Իրանի պատգամավորները քննարկում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու օրինագիծը
29.09.2026 | 15:10
ՀՀ դեսպանատներն առժամանակ անձնագրեր չեն տրամադրի // Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 15:01
«Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը
29.09.2026 | 14:59
Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր
29.09.2026 | 14:50
Իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում առգրավվել է՝ 3 միլիոն եվրո պարտքի պատճառով
29.09.2026 | 14:42
12 անշարժ գույք, 2 ավտոմեքենա և շուրջ 66 մլն դրամ․ Դատախազությունը պահանջ է ներկայացրել Ալիկ Գևորգյանի գույքի վերաբերյալ
29.09.2026 | 14:32
ՌԴ ԱԽ-ն մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին
29.09.2026 | 14:24
Դրական տեղաշարժեր ունենք․ տղամարդիկ շատ մեծ ներգրավվածություն ունեն երեխաների խնամքի հարցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 14:15
Պորտուգալիայի հավաքականի մարզիչը խախտել է Ռոնալդուի հետ պայմանավորվածությունը. աղբյուր
29.09.2026 | 14:07
Արաղչին հայտնել է, որ երեքշաբթի ԱՄՆ-ից պատասխան է ակնկալում Հորմուզը բացելու ծրագրի վերաբերյալ
29.09.2026 | 13:58
«BYD» և «Changan» մեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակել է 78.3 մլն դրամ․ ՔԿ
Բոլորը

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է ՀՀ ՊԵԿ-ում և Հատուկ քննչական ծառայությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ալիկ Սիամանթոյի Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 12 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, իրավաբանական անձում մասնակցություն և 65 մլն 896 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Սիամանթոյի Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել

 12 անշարժ գույք, որից 5-ը՝ Երևան քաղաքում, 7-ը՝ Արմավիրի մարզում.
 2 տրանսպորտային միջոց.
 1 իրավաբանական անձում մասնակցություն.
 65 միլիոն 896 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում։