Պորտուգալիայի հավաքականի մարզիչը խախտել է Ռոնալդուի հետ պայմանավորվածությունը. աղբյուր
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը Նորվեգիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում (2:1) խաղադաշտ դուրս չի բերել սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին. դա նախկինում ձեռք բերված պայմանավորվածության խախտում է եղել: Այդ մասին Now Canal-ի եթերում ասել է Record թերթի գործադիր տնօրեն Պեդրո Սոուզան։
Պորտուգալացի մարզիչի և 41-ամյա ֆուտբոլիստի միջև համաձայնությունը ձեռք էր բերվել դեռևս 2026 թվականի օգոստոսին՝ նախքան աշնանային խաղերի համար հայտացուցակի հրապարակումը։ Ընդ որում, Ռոնալդուն նպաստել էր Ժեզուշի նշանակմանը ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Կողմերը համաձայնության էին եկել հարձակվողի խաղաժամանակի հարցում: Ըստ պայմանավորվածության՝ Պորտուգալիայի հավաքականի ավագը Նորվեգիայի դեմ մրցավեճում պետք է խաղար 30 րոպե, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։
Այժմ Ժորժե Ժեզուշը պետք է բացատրություն տա, թե ինչու է շեղվել պայմանավորվածությունից։
18 տարվա ընթացքում առաջին անգամ Ռոնալդուն ամբողջ խաղն անցկացրել էր Պորտուգալիայի հավաքականի պահեստայինների նստարանին։ Նախորդ անգամ նման բան եղել էր Եվրո-2008-ում կայացած Պորտուգալիա – Շվեյցարիա (0:2) խաղում։
Ազգերի լիգայի առաջին տուրում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը մեկնարկային կազմում խաղացել էր Ուելսի հավաքականի դեմ ու փոխարինվել 67-րդ րոպեին:
Դավիթ Եղիազարյան

