Զովունիում ևս 643 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին

Լուրեր

29.09.2026 | 16:07
Դատարանը մերժեց Դատախազության հայցը․ «Վարդավառի» 17.9 հեկտարի կառուցապատման իրավունքը մնում է Սեդրակյանների ընտանիքին
29.09.2026 | 15:55
Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերի սրման ֆոնին առնվազն 164 մարդ է ձերբակալվել
29.09.2026 | 15:52
Փաշինյանն ու «Ռոսատոմ»-ի ղեկավարը քննարկել են նոր ԱԷԿ-ի կառուցման առաջարկները
29.09.2026 | 15:46
Տիչինայի փողոցում կռունկ է շրջվել․ կան զոհեր․ ՈՒՂԻՂ
29.09.2026 | 15:44
OpenAI-ն անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով չեղարկել է ԱԲ-ի նոր մոդելի թողարկումը
29.09.2026 | 15:27
Զովունիում ևս 643 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
29.09.2026 | 15:23
Արայիկ Էլոյանը և Վյաչեսլավ Աֆյանը միացել են Հայաստանի Մ-21 հավաքականին
29.09.2026 | 15:18
Իրանի պատգամավորները քննարկում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու օրինագիծը
29.09.2026 | 15:10
ՀՀ դեսպանատներն առժամանակ անձնագրեր չեն տրամադրի // Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 15:01
«Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը
29.09.2026 | 14:59
Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր
29.09.2026 | 14:50
Իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում առգրավվել է՝ 3 միլիոն եվրո պարտքի պատճառով
29.09.2026 | 14:42
12 անշարժ գույք, 2 ավտոմեքենա և շուրջ 66 մլն դրամ․ Դատախազությունը պահանջ է ներկայացրել Ալիկ Գևորգյանի գույքի վերաբերյալ
29.09.2026 | 14:32
ՌԴ ԱԽ-ն մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին
29.09.2026 | 14:24
Դրական տեղաշարժեր ունենք․ տղամարդիկ շատ մեծ ներգրավվածություն ունեն երեխաների խնամքի հարցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը, և Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով, 11 մլն դրամ կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Նաիրի համայնքի տիրապետմանը։

«Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը. 11 միլիոն դրամ կադաստրային արժեքով 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Շ.Ս.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 643 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում, մինչդեռ երկրորդ մասնակից Ա.Խ.-ն փաստացի մրցույթին չի մասնակցել։

Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Կոտայքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։

Ուսումնասիրության արդյունքում Կոտայքի մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Շ.Ս.-ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Նաիրի համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։

2026 թվականի սեպտեմբերի 16-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում՝ Նաիրի համայնքի տիրապետմանն է վերադարձվել Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով հողատարածքը»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում։