Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը (Realmadrid.com) 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաշատ այցելություն ունեցող կայքը ֆուտբոլային ակումբների շրջանում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
SimilarWeb վերլուծական ընկերության տվյալներով՝ «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը մրցաշրջանն ավարտել է ամսական միջինում 8.7 միլիոն այցելությամբ։
Նախորդ մրցաշրջանում realmadrid.com կայքն ունեցել է ռեկորդային 86 միլիոն եզակի այցելու (օգտատերեր, որոնք այցելել են կայք առնվազն մեկ անգամ), ինչը 9 տոկոսով ավելի է նախորդ մրցաշրջանի ցուցանիշից։
Ընդհանուր առմամբ, կայքը գրանցել է ավելի քան 162 միլիոն սեանս և 449 միլիոն եզակի էջի դիտում։
Դավիթ Եղիազարյան

