«Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը

Լուրեր

29.09.2026 | 15:46
Տիչինայի փողոցում կռունկ է շրջվել․ կան զոհեր․ ՈՒՂԻՂ
29.09.2026 | 15:44
OpenAI-ն անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով չեղարկել է ԱԲ-ի նոր մոդելի թողարկումը
29.09.2026 | 15:27
Զովունիում ևս 643 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
29.09.2026 | 15:23
Արայիկ Էլոյանը և Վյաչեսլավ Աֆյանը միացել են Հայաստանի Մ-21 հավաքականին
29.09.2026 | 15:18
Իրանի պատգամավորները քննարկում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու օրինագիծը
29.09.2026 | 15:10
ՀՀ դեսպանատներն առժամանակ անձնագրեր չեն տրամադրի // Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 15:01
«Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը
29.09.2026 | 14:59
Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր
29.09.2026 | 14:50
Իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում առգրավվել է՝ 3 միլիոն եվրո պարտքի պատճառով
29.09.2026 | 14:42
12 անշարժ գույք, 2 ավտոմեքենա և շուրջ 66 մլն դրամ․ Դատախազությունը պահանջ է ներկայացրել Ալիկ Գևորգյանի գույքի վերաբերյալ
29.09.2026 | 14:32
ՌԴ ԱԽ-ն մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին
29.09.2026 | 14:24
Դրական տեղաշարժեր ունենք․ տղամարդիկ շատ մեծ ներգրավվածություն ունեն երեխաների խնամքի հարցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 14:15
Պորտուգալիայի հավաքականի մարզիչը խախտել է Ռոնալդուի հետ պայմանավորվածությունը. աղբյուր
29.09.2026 | 14:07
Արաղչին հայտնել է, որ երեքշաբթի ԱՄՆ-ից պատասխան է ակնկալում Հորմուզը բացելու ծրագրի վերաբերյալ
29.09.2026 | 13:58
«BYD» և «Changan» մեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակել է 78.3 մլն դրամ․ ՔԿ
Բոլորը

Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, մեկնարկել է Վարդապետի հիշատակին և ստեղծագործական ժառանգությանը նվիրված «Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը։ Ծրագրում ընդգրկված են համերգներ, ցուցադրություններ, գիտաժողովային և մշակութային միջոցառումներ։

«Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, մեկնարկել է Վարդապետի հիշատակին ու ստեղծագործական ժառանգությանը նվիրված «Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը։

Փառատոնի մեկնարկից առաջ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում  կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մասնակիցներ, մտավորականներ, արվեստագետներ և  հյուրեր։

Մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Վարդապետի հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:

Այնուհետև տրվել է փառատոն-գիտաժողովի բացման մեկնարկը։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է «Կոմիտաս» ամենամյա միջազգային փառատոնի կարևորությունը՝ Կոմիտասի ժառանգությունը հանրահռչակելու և նրա անձն ու գործը միջազգային ասպարեզում ներկայացնելու համատեքստում։

«Մեր հիմնական առաքելությունն է պահպանել և սերունդներին փոխանցել Կոմիտասի ողջ ժառանգությունը: ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, մշտապես աջակցելու է նմանօրինակ ձեռնարկների իրականացմանը՝ քաղաքականության առանցքում ունենալով Կոմիտասի ժառանգության տարածմանն ու հանրահռչակմանը միտված ծրագրերը»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և հավելել, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ընդգրկված է Հայաստան այցելող բարձրաստիճան պատվիրակությունների օրակարգում:

Փառատոնի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Էդէն» ժամանակավոր ցուցադրությունը՝ Հայաստանի և  արտերկրի արվեստագետների մասնակցությամբ։ Ցուցադրությանը Հայաստանից ներկայցված են Գագո Չթչյանը, Մեքսիկայից՝ Հերմինե Դեմիրոն և Ֆրանսիայից՝ Արման Թադևոսյանը։

Փառատոնային ծրագրում համադրված են Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերը՝ երաժշտական ստեղծագործությունը, գիտական և գրական ժառանգությունը, կերպարվեստը, թատերական ընթերցումները, ինչպես նաև նրա կյանքի ու գործունեությանն առնչվող նյութերի պահպանումն ու հանրայնացումը։

Առանձնահատուկ կարևորվում է կոմիտասյան նյութերի նվիրատվությունը թանգարանի ֆոնդին. Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը թանգարանի հավաքածուին նվիրաբերել է Կոմիտասին առնչվող նյութեր։

Փառատոնի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։ Երեկոյի ընթացքում կներկայացվի «Կոմիտաս Վարդապետ․ դաշնամուրային երկեր» գիրքը, իսկ գրքի շնորհանդեսին կհաջորդի դաշնամուրային երաժշտության համերգ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մասնակցությամբ»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։