Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին

Լուրեր

28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
Բոլորը

Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը, և Զովունի բնակավայրում գտնվող 1550 քմ մակերեսով, 24.8 մլն դրամ կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Նաիրի համայնքի տիրապետմանը։

Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը. 24 միլիոն 800 հազար դրամ կադաստրային արժեքով 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Շ.Ս.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1550 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում, մինչդեռ երկրորդ մասնակից Ա.Խ.-ն փաստացի մրցույթին չի մասնակցել։

Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Կոտայքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։

Ուսումնասիրության արդյունքում՝ Կոտայքի մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Շ.Ս.-ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Նաիրի համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։

2026 թվականի սեպտեմբերի 16-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի տիրապետմանն է վերադարձվել 1550 քմ մակերեսով հողատարածքը»։