Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից

Լուրեր

28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
Բոլորը

Սեպտեմբերի 28-ին Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է վարչապետ Պետեր Մագյարի անձեռնմխելիությունը կասեցնելու օգտին։ Index-ի տվյալներով՝ կառավարության ղեկավարը այժմ կարող է հարցաքննվել և նույնիսկ ձերբակալվել, փոխանցում է The Insider-ը։

Մագյարի նկատմամբ հետաքննություն է ընթանում 2024 թվականին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ կապված գողության հետ, երբ նա Եվրախորհրդարանի անդամ էր: Քննության տվյալներով՝ Մագյարը գիշերային ակումբում իրեն նկարահանող տղամարդուց հեռախոսը խլել է և նետել Դանուբ գետը։ Այդ ժամանակ Եվրախորհրդարանը հրաժարվել էր չեղարկել Մագյարի անձեռնմխելիությունը:

Այն բանից հետո, երբ 2026 թվականին Եվրոպական խորհրդարանում քաղաքական գործչի լիազորությունների ժամկետն ավարտվել է, հետաքննությունը շարունակվել է, սակայն Մագյարը կրկին անձեռնմխելիություն է ստացել։ Նրա գլխավորած «Տիսա» կուսակցությունն ապրիլին հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում, որից կարճ ժամանակ անց նա դարձել է երկրի վարչապետ։

Սեպտեմբերի 22-ին գլխավոր դատախազի պաշտոնակատար Իշտվան Լայտարը նախաձեռնել է նրան անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգ, որպեսզի հնարավոր լինի հարցաքննել։

Ըստ Index-ի՝ վարչապետը «Տիսա» կուսակցության իր համախոհներին խնդրել է աջակցել դատախազության խնդրանքին։

Սեպտեմբերի 28-ին կայացած քվեարկության ընթացքում Հունգարիայի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է նաև պատգամավորներ Բալաժ Հանկոյին («Ֆիդես») և Միկլոշ Շեստակին (Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցություն, KDNP)։

Հանկոյին, որը Վիկտոր Օրբանի կառավարությունում մշակույթի նախարար էր, կասկածում են դրամաշնորհների ոչ նպատակային օգտագործման մեջ։ Ենթադրվում է, որ մշակույթի ոլորտին հատկացված միջոցները, մասնավորապես, ուղղվել են նախընտրական քարոզարշավների ֆինանսավորմանը։ Զարգացման հարցերով նախկին նախարար Շեստակին փորձում են զրկել անձեռնմխելիությունից՝ կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ գործի շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի