ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի ընտրությունները, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Երկրորդ փուլի արդյունքում ՖԻԴԵ-ի նախագահ է ընտրվել Ղազախստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Թիմուր Տուրլովը, որը ստացել է 110 ձայն։ Եզրափակիչ անցած մյուս թեկնածուն գերմանացի Վադիմ Ռոզենշտեյնն էր։
Ընտրություններին մասնակցել են 196 ազգային շախմատի ֆեդերացիաների ներկայացուցիչներ։ 38-ամյա Թիմուր Տուրլովը դարձել է ՖԻԴԵ-ի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ նախագահը։
Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի նախորդ նախագահը ռուսաստանցի Արկադի Դվորկովիչն էր, որը այս տարվա հուլիսին Եվրամիության պատժացուցակում ընդգրկվելուց հետո հեռացել էր պաշտոնից:

