Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Ինտեր Մայամին» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել է «Քոլամբուս Քրյուին»:
Հյուրերի գոլը 33-րդ րոպեին խփել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ երկրորդ խաղում անընդմեջ դարպասը գրավելով տուգանային հարվածով: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 931-րդ գոլն է խփել կարիերայում և 76-րդը՝ տուգանային հարվածով:
MLS-ի ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա Մեսին մասնակցել է 24 խաղի, դարձել 21 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: 27 խաղից հետո «Ինտեր Մայամին» 46 միավորով երրորդն է Արևմտյան Կոնֆերենցիայում:
Դավիթ Եղիազարյան

