Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, աեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում։
Հրշեջ-փրկարարները ներկա պահին իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ են ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։
ՀԷՑ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները։
«Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են։ Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին»,- ասվում է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությունում։

