Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ

Լուրեր

27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
Բոլորը

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի իշխանությունները Հակարի կամրջի մոտ ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, երբ նա Արցախի մյուս բնակիչների հետ բռնի տեղահանվում էր Հայաստան։ Դրան հաջորդեցին Արցախի նախկին ղեկավարների և ռազմական ու քաղաքական գործիչների ձերբակալությունները, Բաքվում նրանց նկատմամբ դատավարությունները և ծանր դատավճիռները։

«Ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին, հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Նրա ձերբակալությանը հաջորդեցին Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալությունները:
Այս երեք տարվա ընթացքում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների գործերը երկար ճանապարհ են անցել՝ տասնյակ մեղադրանքներով և հարյուրավոր հատորներից բաղկացած նյութերով նախաքննություն, դատավարություն Բաքվի ռազմական դատարանում, ծանր դատավճիռներ։

Միջազգային կառույցները, իրավապաշտպան կազմակերպությունները, Եվրոպական խորհրդարանը բազմիցս արձանագրել են արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումները։

2026թ. փետրվարին, դատավճիռների հրապարակումից հետո, Amnesty International-ը հայտարարեց, որ Էթնիկ հայ առաջնորդների դեմ դատավարության «ծաղրը» իր գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկմամբ. «16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ այս դատավճռով, ոչ այլ ինչ է, քան ծաղր»,- գրված է Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների նկատմամբ դատավարությունը Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է 2025 թվականի հունվարին։ Վարդանյանին առաջադրվել էին բազմաթիվ մեղադրանքներ, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորում, ապօրինի զինված խմբավորումների ստեղծում և գործունեություն, ինչպես նաև այլ ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ։

Դատավարությունն անցկացվել է փակ և բաց նիստերի համադրությամբ, իսկ Վարդանյանն ու նրա պաշտպանական կողմը մեղադրանքները չեն ընդունել։ Պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են գործընթացի և մեղադրյալների իրավունքների խախտումների մասին։

2026 թվականի փետրվարին Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Նրա հետ միասին դատապարտվել են նաև Արցախի նախկին ղեկավարներն ու ռազմական գործիչները։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատավարության վերաբերյալ քննադատություններ են հնչեցրել՝ հատկապես արդար դատաքննության իրավունքի, մեղադրանքների բնույթի և դատավարական երաշխիքների առնչությամբ։