Իրանից գազի գնումը կհանգեցնի ՀՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների․ ՌԴ ԱԽ պաշտոնյան՝ գազի գնի մասին

Լուրեր

25.09.2026 | 17:28
Էնթոնի Ջոշուայի ու Թայսոն Ֆյուրիի մենամարտի մրցանակային հիմնադրամը՝ 200 միլիոն դոլար
25.09.2026 | 17:20
«Հայ դատը չի խանգարում խաղաղությանը, խանգարում է թշնամու կողմից պարտադրվող նվաստացուցիչ պայմաններին»․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 17:11
ԱՄՀ-ն ու Հայաստանը քննարկել են պահուստային ծրագրի երկրորդ վերանայման հարցերը
25.09.2026 | 17:03
Բրազիլիայի հավաքականը խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 16:53
«Եդինայա Ռոսիա»-ն նոր Պետդումայում ստացել է 450 մանդատից 349-ը․ պատերազմի 46 մասնակիցներ կլինեն խորհրդարանում
25.09.2026 | 16:50
Մհեր Գրիգորյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
25.09.2026 | 16:45
Ալեն Սիմոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները
25.09.2026 | 16:34
TRIPP-ը պետք է ստեղծի առանցքային առևտրային ուղի՝ ՀՀ ինքնիշխանության հիման վրա․ Աբիսողոմոնյան
25.09.2026 | 16:30
Բելինգեմը ճանաչվել է Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ
25.09.2026 | 16:26
Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա՝ պղպեղի սփրեյ ցողել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 16:19
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
25.09.2026 | 16:15
Իրանից գազի գնումը կհանգեցնի ՀՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների․ ՌԴ ԱԽ պաշտոնյան՝ գազի գնի մասին
25.09.2026 | 16:06
Ժողովրդագրությունն ու մարդկային կապիտալը՝ Հայաստանի զարգացման օրակարգում․ Աբիսողոմոնյան
25.09.2026 | 15:55
«ԹԱՄԱՐ» բալետը՝ Ախթամարի լեգենդի ժամանակակից վերաիմաստավորմամբ, կներկայացվի Օպերայի և բալետի թատրոնում
25.09.2026 | 15:44
Մանասյանը Բրյուսելում բարձրացրել է ՄԻՊ-ի անկախության գործնական երաշխիքների հարցը
Բոլորը

Ցանկացած այլ երկրից գազ գնելը Հայաստանին զգալիորեն ավելի թանկ կարժենա, քան Ռուսաստանից այն ներմուծելը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ  Ալեքսեյ Շևցովը՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ երկիրը գազ կգնի «ամեն տեղից, որտեղից հնարավոր է»՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից։

Լրագրողներին տված մեկնաբանության մեջ Շևցովը հաշվարկներ է ներկայացրել, թե որքան կարժենա այլ երկրներից գազի մատակարարումը Երևանին։

«Ընդհանուր առմամբ, թվարկված տարբերակներից ցանկացածի դեպքում գազը զգալիորեն ավելի թանկ կարժենա, քան Ռուսաստանից արտոնյալ պայմաններով ներկրվող գազը։ Հենց այդ պայմանները մեծապես նպաստել են նրան, որ Հայաստանը վերջին տարիներին կարողացել է ապահովել տնտեսության կայունությունն ու աճը։ Միևնույն ժամանակ, գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացումը կհանգեցնի լրացուցիչ ուղեկցող ծախսերի»,- նշել է նա։

Շևցովը հիշեցրել է, որ 2025 թվականի դրությամբ՝ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 2,2 մլրդ խմ գազ։ Դա կազմում է Հայաստան գազի ընդհանուր մատակարարումների շուրջ 83%-ը և կենցաղային սպառողներին՝ բնակչությանն ու արդյունաբերությանը, մատակարարվող գազի 100%-ը։

Թվարկված երկրներից Հայաստան գազի մատակարարման հնարավորությունը դիտարկելիս ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը նշել է, թե Թուրքիան ինքն է տարեկան ներմուծում ավելի քան 50 մլրդ խմ գազ, այդ թվում՝ Ադրբեջանից, Իրանից և Ռուսաստանից։

«Հասկանալի է, որ ավելցուկային գազ նա չունի։ Գազը Հայաստան մատակարարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածք նույնպես չկա»,- գրել է նա։

Շևցովը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև գործում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիր, որի շրջանակում տարեկան մատակարարվում է ավելի քան 400 մլն խմ գազ։ Նա պարզաբանել է, որ իրանական գազն օգտագործվում է բացառապես էլեկտրաէներգիայի արտադրության համար։

«Բարտերային սխեմայի ընդլայնումը հնարավոր է Հայաստանից Իրան լրացուցիչ էլեկտրահաղորդման գծի կառուցման պայմանով, մանավանդ, որ առկա գազատարների հզորությունը դա թույլ է տալիս։ Բայց եթե Երևանը սկսի գազ գնել կոմերցիոն օգտագործման համար, այսինքն՝ այն մատակարարի կենցաղային սպառողներին կամ արդյունաբերությանը, ապա դա ինքնաբերաբար Հայաստանի նկատմամբ կհանգեցնի Վաշինգտոնի պատժամիջոցների կիրառմանը, հատկապես՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական կոնյուկտուրան»,- ընդգծել է նա։

Շևցովը հավելել է, թե ՌԴ Անվտանգության խորհրդում ուշադրություն են դարձրել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների վերջին հայտարարություններին Ադրբեջանից Հայաստան գազ մատակարարելու հնարավորությունների վերաբերյալ։

«Ողջունում ենք էներգետիկ ոլորտում հայ-ադրբեջանական համագործակցության վերականգնման փաստը, ինչը կարող է վկայել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման դրական քայլի մասին։ Առավել ևս, որ Բաքուն երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք և բենզին»,- արձանագրել է նա։

Միաժամանակ, Շևցովի խոսքով, «կողմերը չեն հերքում, որ ներկայում դրա մատակարարումը դժվար է իրականացնել․ անհրաժեշտ է նոր գազատարի կառուցում»։

«Իսկ դա, իր հերթին, արդարացված է միայն երկարաժամկետ պայմանագրերի և կայուն պահանջարկի առկայության դեպքում»,- ընդգծել է նա։

Խոսելով մատակարարման դիվերսիֆիկացիայի մասին՝ Շևցովը անդրադարձել է նաև Երևանի համար ծախսերին։

«Մաթեմատիկան պարզ է։ Ներկայում Եվրոպայում գազի փոխանակման գինը կազմում է շուրջ 900 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար։ Ռուսական գնի հետ տարբերությունը կազմում է 720 դոլար։ Հետևաբար, այս գների դեպքում Հայաստանը ստիպված կլինի տարեկան գրեթե 1,58 միլիարդ դոլարով ավելի վճարել միայն գազի համար»,- ասել է նա ու նշել, թե կարելի է առարկել, որ ներկայում գազի արժեքը գտնվում է տեղական գագաթնակետին։

«Դա իսկապես այդպես է․ մոտենում է ջեռուցման սեզոնը, և Մերձավոր Արևելքից մատակարարումների հետ կապված հայտնի խնդիրներ կան։ Սակայն նույնիսկ եթե վերցնենք վերջին հինգ տարիների միջին կշռված արժեքը, կստացվի 753 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Հետևաբար, գերավճարը կկազմի մոտ 1,27 միլիարդ դոլար»,- ասել է նա։

Շևցովը հավելել է, թե այս հաշվարկում հաշվի չի առնվում փոխադրման արժեքը, որը նույնպես պետք է վճարի Հայաստանը․ «Հնարավոր է՝ Ադրբեջանից գազի արժեքն ավելի ցածր լինի, սակայն, վերլուծաբանների գնահատականներով, դրա հիմնական ծավալներն արդեն պայմանագրերով ամրագրված են գնորդների կողմից»։

ՌԴ Անվտանգության խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ երկարաժամկետ պայմանագրերով գազը մատակարարվում է ավելի ցածր գնով, «սակայն այդ գազը նույնպես նախ պետք է գտնել, գնել և տեղափոխել»։

Դիվերսիֆիկացման համատեքստում Շևցովը նաև հիշեցրել է, թե ինչպես է Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում, ընթանում ռուսական գազի մատակարարումներից հրաժարվելու գործընթացը։

«Բեռլինի՝ քաղաքական դրդապատճառներով ռուսական գազից հրաժարվելը վերջին հինգ տարիներին հանգեցրել է «կապույտ վառելիքի» գների հնգապատկման։ Արդյունքում մենք ականատես ենք լինում տնտեսության լճացման, որը վերածվում է ռեցեսիայի, արդյունաբերական արտադրության կտրուկ կրճատման և աշխատատեղերի թվի նվազման»,- նշել է նա ու կոչ արել չմոռանալ, որ «Հայաստանի համեմատ՝ Գերմանիան ունի զարգացած ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալիս տարբեր աղբյուրներից ընդունել ինչպես խողովակաշարային, այնպես էլ հեղուկացված գազ, չնայած  հեղուկ գազի  օգտագործումը յուրաքանչյուր խորանարդ մետրի արժեքին ավելացնում է հեղուկացման, լցանավերի վարձակալության և վերագազաֆիկացման ծախսերը»։

«Կասկած չկա, որ Հայաստանի համար ռուսական «կապույտ վառելիքից» հրաժարվելն ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար»,- հայտարարել է Շևցովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի