Մարզչի որակազրկման մասին ՀՖՖ-ի որոշումը վնասում է հայկական ֆուտբոլի զարգացմանը. «Փյունիկ»

Լուրեր

14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Դեկտեմբերի 6-ին տեղի էր ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեի նիստը, որի ժամանակ որոշում էր կայացվել մինչև 2019 թվականի մայիսի 31-ը որակազրկել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին:

Որոշման հիմք է հանդիսացել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության՝ «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղի ժամանակ Տալալաևի պահվածքը: Վերջինս հայհոյել էր մրցավարի օգնականին, ապա հեռացվել տեխնիկական գոտուց:

Այս որոշման առթիվ «Փյունիկը» հանդես է եկել պաշտոնական հաղորդագրություն է տարածել.

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբն, ուսումնասիրելով ՀՖՖ Կարգապահական կոմիտեի 18-19-21 դեկտեմբերի 6-ի նիստի որոշումը՝ որակազրկել թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին մինչև մրցաշրջանի ավարտը, հայտնում է իր խիստ անհամաձայնությունը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ուսումնասիրել է Կարգապահական կոմիտեի այս մրցաշրջանի բոլոր կայացրած որոշումները և գտնում է, որ Կարգապահական կոմիտեն գործում է ոչ պրոֆեսիոնալ, ոչ արդար և կիրառում է երկակի ստանդարտներ:

Հայտնում ենք, որ Անդրեյ Տալալաևը պատժվել է Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն, ըստ որի որպես պատժամիջոց է սահմանվում մինչև մեկ տարի որակազրկումը: Մեր իրավաբանները, ուսումնասիրելով միջադեպի նախադեպերը, եկել են այն եզրակացությանը, որ պատժաչափը համաչափ չէ կատարված արարքին: Նման դաժան պատժամիջոցը մենք համարում ենք անարդար. այն վնասում է հայկական ֆուտբոլի զարգացմանն ու նրա իմիջի ձևավորմանը թե´ Հայաստանում, թե´ Հայաստանից դուրս:

Չնայած նրան, որ սեպտեմբերի 22-ին փոխվեց ՀՖՖ ղեկավարն ու գործկոմը, սակայն Կարգապահական կոմիտեն ինչպես և տարիներ շարունակ, այնպես էլ հիմա շարունակում է գործել ոչ պրոֆեսիոնալ ու կողմնակալ:

Մենք խնդրում ենք ՀՖՖ ղեկավարությանը ուշադրություն դարձնել Կարգապահական և մյուս բոլոր կոմիտեների աշխատելաոճին, մենք հույս ունենք, որ առաջիկայում կկազմվեն նոր կոմիտեներ, որոնք կաշխատեն ավելի արդար ու թափանցիկ և միտված կլինեն հայկական ֆուտբոլի որակի բարձրացմանը, այլ ոչ թե նրա հեղինակության վրա բացասաբար ազդելուն: Կանոնակարգը այնքան ոչ հստակեցված է, որ թույլ է տալիս նույնիսկ Կարգապահական կոմիտեին որոշումներ կայացնել իր հայեցողությամբ:

Կարգապահական կոմիտեի կայացրած նման որոշումները (ի դեպ ոչ միայն մեր թիմի հանդեպ) կործանարար են հայկական ֆուտբոլի համար: Եթե այս խնդիրը չլուծվի, վստահ ենք, որ այն շատ շուտ կանդրադառնա հայկական ֆուտբոլում պոտենցիալ ներդրողների և մասնագետների ցանկության վրա. մուտք գործել հայկական ֆուտբոլ և նպաստել դրա զարգացմանը:

Կանոնակարգով սահմանված ժամկետում «Փյունիկ» ՖԱ-ն հիմնավոր բողոք կներկայացնի ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ պահանջելով փոխել Անդրեյ Տալալաևի անհամաչափ պատիժը»,- ասվում է հաղորդագրության մեջ: