Տուգանվել են «Ռադիոտուն»-ը, «Ավտոռադիո»-ն և «Նոյյան տապան»-ը. ՀՌՀ

Լուրեր

22.09.2026 | 18:44
Վաղարշապատի կինոթատրոնի շենքը 55 հազար դոլարով օտարելու գործարքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
22.09.2026 | 18:29
«Խաղաշապիկ ամբողջ կյանքի համար». Մեսին ցուցադրել է հրաժեշտի հանդիպման համազգեստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 18:19
Իրանը պատրաստ է վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի շրջափակումը
22.09.2026 | 18:10
Քրիստիննե Գրիգորյանը Բաքու է մեկնել // Թրամփը՝ ԱՄՆ-ում զինամթերքի պակասի պնդումների մասին․ ԼՈՒՐԵՐ
22.09.2026 | 18:02
Թուրքիայի դպրոցում զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 11-ի
22.09.2026 | 17:51
Հայաստանի ու Մեքսիկայի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստը հրավիրվել է ԱՄՆ-ի Մ-17 հավաքական
22.09.2026 | 17:36
Արեգնազ Մանուկյանը տուն կգնա․ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը
22.09.2026 | 17:34
Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար
22.09.2026 | 17:25
ԿԸՀ-ն բաշխել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնները
22.09.2026 | 17:16
Տուգանվել են «Ռադիոտուն»-ը, «Ավտոռադիո»-ն և «Նոյյան տապան»-ը. ՀՌՀ
22.09.2026 | 17:07
«Ալաշկերտի», «Փյունիկի» ու «Արարատի» ֆուտբոլիստները հրավիրվել են աֆրիկյան հավաքականներ
22.09.2026 | 16:57
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 16:44
ԱՄՆ-ն 1.1 մլն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համար
22.09.2026 | 16:36
Բաշկորտոստանում առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհեր կան․ փրկվելու համար մարդիկ պատուհաններից են ցատկել
22.09.2026 | 16:25
Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 300 հազարական դրամով տուգանել է «Ռադիոտուն» և «Ավտոռադիո» ընկերություններին՝ հայերեն հաղորդումների համար օրենքով սահմանված նվազագույն՝ 55 տոկոս ժամաքանակը չապահովելու համար։ «ՆՏ Հոլդինգ»-ը տուգանվել է 100 հազար դրամով՝ «Նոյյան Տապան» ծրագրի անվանումը ռուսերեն ներկայացնելու և հայերեն տառադարձություն չապահովելու համար։

ՀՌՀ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 22-ին գումարեց հերթական նիստը։

Օրակարգում էր 5 հարց՝

  1. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային` ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
  2. «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
  3. «ՌԱԴԻՈՏՈՒՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 29 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
  4. «ԱՎՏՈՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 31 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
  5. «ՆՏ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 32 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց սեպտեմբերի 22-ին հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթ, որի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական կայքերում։

Հաջորդիվ ՀՌՀ որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։

Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության արձանագրության hամաձայն, «ՌԱԴԻՈՏՈՒՆ» և «ԱՎՏՈՌԱԴԻՈ» ՍՊ ընկերությունները չեն ապահովել հայերեն տեսալսողական հաղորդումների տոկոսային ժամաքանակը։ Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի՝ հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ Հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից:

Վարչական վարույթի բազմակողմանի քննությամբ ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց Ընկերությունների նկատմամբ կիրառել 300.000-ական ՀՀ դրամի տուգանքը։

Հանձնաժողովը «ՆՏ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությունից պահանջել է ներկայացնել հեռարձակվող «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» տեսալսողական ծրագրի 2026թ․ օգոստոսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունը, որի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ։ Ըստ Արձանագրության՝ 2026թ․ օգոստոսի 6-ին հեռարձակված «Ноян Тапан на Русском» գրառմամբ 2 հաղորդումների ժամանակահատվածում «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» տեսալսողական ծրագրի անվանումը նշվում է օտար լեզվով՝ «Ноян Тапан», առանց հայերեն տառադարձության։

ՀՌՀ-ն որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։