Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
Բրազիլական Սան Պաուլոյում ընթացող WTA-250 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչում կհանդիպեն Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան:
Ալինա Չարաևան մեկնարկային մրցախաղում մրցեց չինացի Յու Սյաոդիի հետ ու հաղթեց երեք սեթում՝ 3:6, 7:6, 6:3: Մրցախաղը տևեց 3 ժամ 7 րոպե:
Ավելի վաղ Էլինա Ավանեսյանը 6:2, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի 144-րդ ռակետ, արգենտինացի Խուլիա Ռիերային:
Սան Պաուլոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։
Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Ալինա Չարաևան 133-րդն է, իսկ Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 155-րդ տեղը։
Դավիթ Եղիազարյան

