Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին

Լուրեր

06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
Բոլորը

Տավուշի մարզի դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով վերացնել Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքի՝ 2014 թվականին ՍՊ ընկերությանը կատարված նվիրատվությունը։ Ըստ դատախազության՝ ընկերությունը ներդրումային ծրագրի վերաբերյալ կեղծ տեղեկություն է ներկայացրել, խոստացված 300 հազար եվրոյի ներդրումն ու գարեջրի արտադրամասի ստեղծումը չեն իրականացվել, իսկ շենքը խաբեությամբ հափշտակվել է։

«Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Ոսկեվան համայնքի 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի շենքի օտարման իրավաչափությունը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքին տիրանալու դիտավորությամբ, 2014 թվականին համայնքի իրավասու պաշտոնյաներին է ներկայացրել ՍՊ ընկերության կողմից նշված մանկապարտեզի շենքի տարածքում գարեջրի արտադրամաս հիմնելու վերաբերյալ կեղծ տեղեկություն: Համաձայն կեղծ տեղեկության՝ ՍՊ ընկերությունն առաջին մեկ տարվա ընթացքում կատարելու էր 300 հազար եվրո ներդրում, իսկ արտադրամասը գործելու էր առնվազն 10 տարի՝ մինչև 2024 թվականը:

Վերոնշյալ ներդրումային ծրագրի հիման վրա՝ մանկապարտեզի շենքը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Ոսկեվան համայնքի ավագանու և ղեկավարի որոշումներով՝ նվիրատվությամբ հանձնվել է ՍՊ ընկերությանը, սակայն որոշումներում նշված պայմանները չեն կատարվել, մանկապարտեզի շենքը խաբեությամբ հափշտակվել է:

Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 28-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՍՊ ընկերության՝ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի նվիրատվությունը վերացնելու և դրանից բխող իրավական հետևանքներ կիրառելու պահանջներով:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ՍՊ ընկերությանը կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ գույքը ցանկացած եղանակով օտարելը կամ գրավադրելը»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում։