Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ կոմիտեի՝ վարույթը վերաբերում է ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերին։