Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը

Լուրեր

06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
Բոլորը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ Մինսկի փողոցի 49/1 հասցեում գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը նախատեսվում է նվիրատվության կարգով ընդունել պետական սեփականություն։ Հարցն ընդգրկված է Կառավարության սեպտեմբերի 11-ի նիստի օրակարգում։

Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ գույքը ներկայում պատկանում է «ԱՌՄԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին։ Նվիրատվությունից հետո այն կամրացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեին, ապա վարձակալության կհանձնվի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։

Նվիրաբերվող համակարգերի ընդհանուր շուկայական արժեքը կազմում է մոտ 14.9 միլիոն դրամ։ Դրանց թվում են տարբեր տրամաչափի ջրագծեր և կոյուղագծեր՝ ավելի քան 695 մետր ընդհանուր երկարությամբ։

Ջրային կոմիտեն նախագիծը հիմնավորում է գույքի պատշաճ տնօրինման և հաշվառման, ինչպես նաև ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների որակի բարելավման անհրաժեշտությամբ։

Քանի որ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման լիցենզիա ունի «Վեոլիա Ջուր»-ը, համակարգի շահագործումը, պահպանումն ու ընդլայնումը նախատեսվում է իրականացնել ընկերության կողմից։

Նախագծով սահմանվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Ջրային կոմիտեն և «ԱՌՄԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ»-ը պետք է կնքեն նվիրատվության պայմանագիր։ Գույքը Ջրային կոմիտեին ամրացնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, այն վարձակալության կհանձնվի «Վեոլիա Ջուր»-ին՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված վարձակալության պայմանագրի շրջանակում։

Փաստաթղթի համաձայն՝ գործարքի հետևանքով պետական կամ համայնքային բյուջեների ծախսերում կամ եկամուտներում փոփոխություն չի նախատեսվում։

Արփի Հակոբյան