Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են

Լուրեր

09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
Բոլորը

2026 թվականի օգոստոսին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 4.4%․ այսինքն՝ սպառողական գները 2025 թվականի օգոստոսի համեմատ միջինում աճել են 4.4%-ով։

Ընդհանուր գնաճի ձևավորման վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների թանկացումը՝ 2.52 տոկոսային կետ։ Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների ազդեցությունը կազմել է 0.38 տոկոսային կետ, առողջապահության ոլորտինը՝ 0.36 տոկոսային կետ։

Factor․am-ն ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները՝ պարզելու, թե 2025 թվականի օգոստոսի համեմատ ինչպես են փոխվել առանձին ապրանքների և ծառայությունների գները։

Տավարի միսը թանկացել է 22.6%-ով, ձուն՝ 27.4%-ով

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ աճել են 6.4%-ով։ Պարենային հիմնական խմբերից մսի գներն աճել են 10.8%-ով, իսկ կաթնամթերքի, պանրի և ձվի խմբում գնաճը կազմել է 11.8%։

Առանձին ապրանքատեսակների դեպքում աճն ավելի զգալի է եղել։ 2025 թվականի օգոստոսի համեմատ տավարի միսը թանկացել է 22.6%-ով, գառան և ոչխարի միսը՝ 15.5%-ով, իսկ ձուն՝ 27.4%-ով։ Ձավարի գինն աճել է 12.6%-ով, հնդկացորենինը՝ 10.1%-ով, կակաոյինը՝ 18.2%-ով։

Միևնույն ժամանակ որոշ ապրանքներ էժանացել են։ Թարմ իշխանի գինը մեկ տարվա ընթացքում նվազել է 12.7%-ով, բրնձինը՝ 4.7%-ով, լոբունը՝ 4.5%-ով։ Կարագը ևս էժանացել է՝ 2%-ով։

Ծիրանն ու կաղամբը թանկացել են գրեթե կիսով չափ

Մրգերի գները 2026 թվականի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ընդհանուր առմամբ աճել են 10.5%-ով։

Առանձին մրգերից առավել զգալի է եղել ծիրանի թանկացումը․ դրա գինը մեկ տարվա ընթացքում աճել է 41.5%-ով։ Խաղողը թանկացել է 34.2%-ով, դեղձը՝ 21%-ով, բանանը՝ 18.1%-ով, խնձորը՝ 15.4%-ով։

Այդուհանդերձ, ոչ բոլոր մրգերն են թանկացել։ Նարնջի գինը 2025 թվականի օգոստոսի համեմատ նվազել է 14%-ով, ելակինը՝ 6.6%-ով։

Բանջարեղենի ամբողջ խմբում տարեկան գնաճը համեմատաբար փոքր է՝ 0.4%, սակայն առանձին տեսակների գների փոփոխությունները շատ ավելի կտրուկ են։

Ամենաշատը թանկացել է կաղամբը՝ 50.2%-ով։ Խառը կանաչեղենի և կանաչ սոխի գինն աճել է 27.3%-ով, սմբուկինը՝ 21%-ով, կանաչ լոբունը՝ 14.1%-ով։

Միաժամանակ վարունգի գինը մեկ տարում նվազել է 19.1%-ով, գազարինը՝ 17.3%-ով, սխտորինը՝ 13.7%-ով, կարտոֆիլինը՝ 12.5%-ով։ Լոլիկն էժանացել է 2.7%-ով։

Ռուսական սահմանափակումները և ներքին շուկայի գները

Գնային փոփոխությունները հետաքրքիր են նաև այս տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան մի շարք ապրանքների արտահանման նկատմամբ կիրառված սահմանափակումների համատեքստում։

2026 թվականի մայիս-հունիսին Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից մի շարք ապրանքների՝ թարմ մրգերի և բանջարեղենի, ծաղիկների, ձկան և ձկնամթերքի, ինչպես նաև կաթնամթերքի ներմուծումը։ Ձկան և ձկնամթերքի նկատմամբ սահմանափակումները հունիսին փուլային կերպով խստացվել են, ի վերջո, տարածվելով արտահանման իրավունք ունեցող բոլոր հայկական ձեռնարկությունների վրա։

Հուլիսի 27-ից սահմանափակվել է նաև Հայաստանի բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի ներմուծումը։

Արտահանման կարևոր շուկայի հասանելիության սահմանափակման պայմաններում կարելի էր ակնկալել, որ որոշ ապրանքների առաջարկը ներքին շուկայում կավելանա և գների նվազման ճնշում կառաջանա։ Սակայն օգոստոսի տարեկան գնային տվյալները նման միանշանակ պատկեր ցույց չեն տալիս։

Մրգերի գները նախորդ տարվա օգոստոսի համեմատ ընդհանուր առմամբ աճել են, ընդ որում՝ էականորեն թանկացել են նաև Հայաստանից արտահանվող մի շարք մրգեր՝ ծիրանը, խաղողը, դեղձը և խնձորը։

Բանջարեղենի դեպքում պատկերը միատարր չէ․ որոշ տեսակներ էժանացել են, սակայն կաղամբի, սմբուկի, կանաչեղենի և կանաչ լոբու գները զգալիորեն բարձրացել են։

Կաթնամթերքի, պանրի և ձվի խմբում ևս տարեկան գնաճ է արձանագրվել, իսկ առանձին դիտարկված ապրանքներից կարագն է էժանացել։

Միաժամանակ ,թարմ իշխանի գինը մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազել է։ Այս նվազումը համընկնում է հայկական ձկան և ձկնամթերքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումների խստացման ժամանակահատվածի հետ, սակայն միայն սպառողական գների տվյալներով հնարավոր չէ պնդել, որ գնանկումը պայմանավորված է հենց այդ սահմանափակումներով։

Դիզելային վառելիքը մեկ տարում թանկացել է 25%-ով

Զգալի աճ է գրանցվել նաև վառելիքի շուկայում։ 2026 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, դիզելային վառելիքի գինն աճել է 25%-ով։ Հեղուկ ածխաջրածինները՝ բութանը, պրոպանը և այլ տեսակները, թանկացել են 23.6%-ով, իսկ բենզինը՝ 11.7%-ով։

Միայն օգոստոսին՝ հուլիսի համեմատ, դիզելային վառելիքը թանկացել է ևս 9.8%-ով, հեղուկ ածխաջրածինները՝ 9.4%-ով, բենզինը՝ 4.1%-ով։

Թանկացել են նաև բժշկական և ապահովագրական ծառայությունները

Ծառայությունների ոլորտում սակագները 2025 թվականի օգոստոսի համեմատ ընդհանուր առմամբ աճել են 2.8%-ով։

Վիճակագրական կոմիտեի դիտարկած ծառայություններից ամենամեծ աճերից մեկը գրանցվել է տրանսպորտային միջոցների ապահովագրության ոլորտում՝ 14%։ Բժիշկների ծառայությունների գները մեկ տարում աճել են 9.3%-ով, օժանդակ բժշկական ծառայություններինը՝ 7.1%-ով, հիվանդանոցային ծառայություններինը՝ 5.3%-ով։ Բժշկական ծառայությունների ամբողջ խմբում աճը կազմել է 6.1%։

Հանգստի կազմակերպման համալիր ծառայությունները ևս թանկացել են՝ 7.2%-ով, հյուրանոցային ծառայությունները՝ 6.6%-ով, իսկ վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայությունները՝ 3.7%-ով։

Այսպիսով, թեև Հայաստանում տարեկան ընդհանուր գնաճը օգոստոսին կազմել է 4.4%, առանձին ապրանքների դեպքում գների աճը բազմակի ավելի բարձր է եղել․ կաղամբը թանկացել է ավելի քան 50%-ով, ծիրանը՝ ավելի քան 40%-ով, ձուն՝ 27.4%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 25%-ով։

 

Մարիա Խաչատրյան