Factor TV-ն արժանացել է 2026 թվականի Free Media Award միջազգային մրցանակին

Լուրեր

20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
Բոլորը

Factor TV-ն արժանացել է նորվեգական Fritt Ord Foundation-ի և գերմանական ZEIT Stiftung Bucerius-ի 2026 թվականի Free Media Award («Ազատ մամուլի մրցանակ») մրցանակին՝ անկախ, փաստահեն լրագրության համար։

«Ազատ մամուլի մրցանակը» Fritt Ord Foundation-ի և ZEIT Stiftung Bucerius-ի կողմից շնորհվող հեղինակավոր միջազգային մրցանակ է, որի նպատակն է ընդգծել և ամրապնդել լրագրողների ու լրատվամիջոցների անկախ դերը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում։

2026 թվականի մրցանակակիրներին ընտրել է միջազգային ժյուրին։ Թեկնածուներն առաջադրվել են Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում գործող միջազգային հաստատությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև տարածաշրջանի փորձագետների կողմից։

«Երևանում գործող Factor TV-ն արժանանում է «Ազատ մամուլի մրցանակին»՝ անկախ, փաստահեն լրագրության համար, որն ակնհայտորեն նպաստում է Հայաստանում առավել բազմակողմանի հանրային քննարկմանը։ Հետևողական լրագրողական աշխատանքի, հետաքննությունների և վերլուծությունների միջոցով Factor TV-ն բացահայտում է ապատեղեկատվությունն ու քարոզչությունը՝ հանդիսանալով Հայաստանի առաջատար անկախ և վստահելի լրատվամիջոցներից մեկը։

Factor TV-ն առանձնացել է իր հետաքննական և watchdog լրագրությամբ՝ բացահայտելով կոռուպցիայի, շահերի բախման, բարեվարքության խախտումների և իշխանության չարաշահման դեպքեր, ինչի արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ և կարգապահական գործընթացներ։ Factor TV-ն նաև լայնորեն լուսաբանում է մարդու իրավունքների, կանանց նկատմամբ բռնության, փոքրամասնությունների իրավունքների և այլ զգայուն կամ ոչ բավարար լուսաբանվող խնդիրներ։

Աճող ապատեղեկատվության, քաղաքականացված քարոզչության, ատելության խոսքի, ինչպես նաև օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության պայմաններում Factor TV-ն համակարգված կերպով բացահայտում է մոլորեցնող նարատիվները, կանխարգելում և հերքում ապատեղեկատվությունը՝ լսարանին տրամադրելով ստուգված տեղեկատվություն և անհրաժեշտ համատեքստ»,- ասված է Fritt Ord Foundation և ZEIT Stiftung Bucerius հիմնադրամների տարածած հաղորդագրության մեջ։

Factor TV-ի հետ միասին 2026 թվականի «Ազատ մամուլի մրցանակի» են արժանացել ուկրաինացի հետաքննող լրագրող Միխայիլ Տկաչը՝ Ukrainska Pravda-ից, վրացական հետաքննական iFact լրատվամիջոցը, Ռուսաստանից վտարանդիության մեջ գործող անկախ Verstka լրատվամիջոցը և Բելառուսում բանտարկված լրագրող ու մեդիա ղեկավար Անդրեյ Ալիաքսանդրաուն։

Միխայիլ Տկաչը մրցանակին արժանացել է պատերազմի պայմաններում համարձակ և հետևողական հետաքննական լրագրության համար։ iFact-ը մրցանակի է արժանացել Վրաստանում հանրային մեծ նշանակություն ունեցող և այլոց կողմից թաքցվող խնդիրների վերաբերյալ իր հետաքննական աշխատանքի համար։ Verstka-ն գնահատվել է որպես պատերազմի մարդկային հետևանքների, ռազմականացման ու բռնաճնշումների մասին վստահելի սկզբնաղբյուր, իսկ Անդրեյ Ալիաքսանդրաուն մրցանակի է արժանացել ավելի ու ավելի բռնաճնշող ռեժիմի պայմաններում մամուլի և խոսքի ազատության պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության ու հանձնառության համար։

«Ազատ մամուլի մրցանակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Օսլոյի Մունկի թանգարանում, իսկ սեպտեմբերի 30-ին Fritt Ord Foundation-ում կանցկացվի Free Media Conference-ը։