3 օտարերկրացի 367 գրամից ավելի հերոին են տեղափոխել Հայաստան՝ թմրամիջոցով փաթեթները կուլ տալու եղանակով

Լուրեր

20.10.2026 | 16:29
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:18
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննչական կոմիտեի տվյալներով՝ երեք օտարերկրացի 2026 թվականի ապրիլի 30-ին Հայաստան են տեղափոխել ընդհանուր 367,52 գրամ հերոին՝ թմրամիջոցով լցված փաթեթները կուլ տալով և որովայնում թաքցնելով։ Նրանց, ըստ վարույթի, օժանդակել են ՀՀ երկու քաղաքացիներ։ Գործով 4 անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։

« ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի 3 քաղաքացիներ, խմբի կազմում, շահադիտական դրդումներով, 2026 թվականի ապրիլի 30-ին մաքսանենգությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 367,52 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցով լցված բազմաթիվ պոլիէթիլենային փաթեթներ կուլ տալու և որովայնում պահելու միջոցով թաքցնելով, իրացման նպատակով, ապօրինի տեղափոխել են ՀՀ պետական սահմանով։

Նույն ընթացքում, ՀՀ 2 քաղաքացիներն օժանդակել են նշված տեսակի և քանակի թմրամիջոցները մաքսանենգությամբ ՀՀ ներմուծելուն՝ նախապես խոստանալով ՀՀ-ում ձեռք բերել և իրացնել դրանք, որն իրականացնելիս ապահովել են օտարազգի քաղաքացիների դիմավորումը, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ՀՀ տեղափոխման համար գումարի վճարումը, թմրամիջոցներով լցված փաթեթները վերջիններիս որովայնից դուրս բերումն ու իրացման նպատակով ձեռք բերումը, ՀՀ-ում պահեստավորումն ու օտարազգի քաղաքացիներին Հայաստանից ճանապարհումը, որի ճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան մայրուղու հատվածում, նրանք ձերբակալվել են և տեղափոխվել վարույթն իրականացնող մարմին:

Օտարազգի 3 քաղաքացիների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), իսկ ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ՝ 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):

Նրանցից 4-ը կալանավորվել են, իսկ 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։

5 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։