Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
03.09.2026 | 12:03Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց արտահանման աջակցության գործող ծրագրերի շարունակականության ապահովման և որոշակի լավարկումների նախագիծը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով նախագիծը, հայտարարեց, որ արտահանման ծավալների հետ կապված հիմնական խնդիրները լուծված են, և Հայաստանը հաջողությամբ գնում է շուկաների դիվերսիֆիկացման ճանապարհով։
Նախարարի խոսքով՝ ցանկից հանվել են այն ապրանքատեսակները, որոնք սեպտեմբերին արտահանման պոտենցիալ այլևս չունեն (մոշ, կեռաս, ազնվամորի)։ Փոխարենը՝ բոլոր ուղղություններով արտահանվող ծաղկի աջակցությունը սահմանվել է միասնական՝ 50 դրամ (նախկին 37 և 50 դրամի փոխարեն)։ Բացի այդ, ևս մեկ ամսով երկարաձգվել է վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի փոխհատուցման ժամկետը։
Պապոյանը հայտնեց, որ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 849 միլիոն դոլարի ագրոպարենային արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (865 մլն դոլար) համեմատ նվազել է ընդամենը 1.85%-ով։
Ըստ նախարարի՝ օգոստոսի տվյալների ամփոփումից հետո հնարավոր է գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։
Նախարարը հայտնեց նաև արտահանման աշխարհագրության ընդլայնման մասին։ Այսպիսով՝ ծաղիկ է արտահանվել 28 երկիր, միրգ՝ 24 երկիր, բանջարեղեն՝ 16 երկիր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

