Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
Բոլորը

Այս ամբողջ ընթացքում երևի մոտ 10-ից ավելի ՄՌՏ հետազոտություն է անցել հենց քննչական մարմնի ու դատարանի պահանջով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Գագիկ Խաչատրյանը, կոնկրետ իր խնդիրներից ելնելով, պետք է նարկոզով (ընդհանուր անզգայացմամբ) անցներ ՄՌՏ հետազոտությունը, այսինքն՝ պետք է նարկոզը լինի, որից հետո վիճակի որոշակի վատացում է տեղի ունենում։ Պատկերացրե՛ք՝ հենց նոր նշանակել ենք փորձաքննությունը, ստացանք, տեսնում ենք՝ գրած է «վիրահատության կարիք ունի, Հայաստանում հնարավոր չէ»։ Ասում ենք՝ դե թույլ տվեք մեկնի։ Ասում են՝ չէ՛, մի հատ էլ նշանակենք, առկա վիճակը տեսնենք, որովհետև սա ոնց որ երկար է տևել այս փորձաքննությունը, մի հատ էլ հիմա իմանանք։ Հասկացաք չէ՞՝ չեն ուզում թողնել, ձգձգում են»,- նշեց փաստաբանը։

Սարգսյանի խոսքով՝ վերջին փորձաքննության ժամանակ շտապօգնության մեքենայով Խաչատրյանին տեղափոխել են «Հերացի» բժշկական կենտրոն, որպեսզի հետազոտություն անցնի, պարզվել է՝ բժիշկը տեղում չէ։

«Մի քանի օրից մի հատ էլ գնացինք, հետազոտությունն իրականացրեցին։ Ասացին՝ դե հիմա էլ եկեք տեղափոխեք բժշկական կենտրոն՝ համապատասխան ՄՌՏ հետազոտության։ Գնացի, հետազոտություն կատարող բժշկին հարց եմ տալիս, ասում եմ՝ դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ այս իրավիճակում եթե նրան ՄՌՏ հետազոտություն իրականացնեք, վիճակը չի վատթարանա, առողջական վիճակի բացասական դինամիկա չի լինի և ավելի մեծ ռիսկեր չի պարունակի։ Ասում է՝ ոչ։ Գրավոր քննիչն արձանագրել է, որ բժիշկն ասում է՝ «ես չեմ կարող երաշխավորել նման իրավիճակում, այո՛, կարող է վիճակի վատթարացում տեղի ունենալ»»,-պատմեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան